Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի տարածաշրջանի բնակչությունը Սուրիկ Խաչատրյանի մասին

Մայիս 24,2015 10:18

Aravot.am-ը Գորիսի մի շարք գյուղերում բնակիչներից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունեն իրենց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին, գյուղացիներից մի քանիսը, որոնք հասկանալի պատճառներով հրաժարվեցին ներկայանալ՝ այսպես պատասխանեցին. «Այ բալամ դու գնացող ես, էստեղ մենք ենք մնալու, ուզում ես գան մեզ տան մեջ մի բան անեն: Անդարդ գլուխներս դարդի տակ մի դիր», -մեր այն հարցին, թե ի՞նչ պետք է նա ձեզ անի՝ պատասխանեցին. «Սուրիկ Խաչատրյանը այս մարզի հավաքարարից մինչեւ ամենալավ աշխատողի մասին գիտի, եւ ինքն է  որոշում էդ մարդը աշխատի՞, թե՝ ոչ: Մեզանից շատ բան չի ուզում, մենակ այն, որ իր մասին վատը չասենք», -խուսափելով պատասխանել մեր հաջորդ հարցերին՝ պատասխանեց մեկ ուրիշը:  Մեկ այլ բնակիչ էլ, դարձյալ չցանկանալով ներկայանալ, նույն հարցին այսպես պատասխանեց. «Հասարակ գյուղացին ի՞նչ մարզպետի համար, թող մտածի այն մարդը, ով իր հետ խնդիր ունի, թե չէ նա հասարակ գյուղացուն լավ է վերաբերվում»:

Բնակիչ էլ կար, որ ասաց, թե անգամ զարմացել է, երբ Երեւանում սարսափած հարցրել են թե, որ «Լիսկան» է ձեր մարզպետը, չե՞ք վախենում. «Այ մարդ, քաղաքումը մտածում են, որ մենք վախից երեւի տնից էլ դուրս չենք գալիս: Բանվոր մարդ ենք, մենք վատ բան չենք տեսել»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    1937 թ.:

  2. Հ. Մանուկյան says:

    Մարդիք, ճար չունենալով, ստիպված են իրենց ստրկությունը արդարացնել։

  3. Atshak says:

    դուք ձեր երևանյան պապլավոկյան պարապ սարապ մնացած, անգյալությունից բեզարած ու դարդոտվախ ստրկության մասին մտածեք:
    Գյուղացուն քննադատելու համար կյանքում գոնե մի հատ “խիար” պետք ա հլա աճացնել, սկզբի համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031