Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ մարդը նենգոտ բաներ չի անում, դուզ-դուզ մարդ է». Գեներալ Մանվել

Մայիս 24,2015 14:24

Դուքենդոյի  Հայաստանի ֆեդերացիան այսօր Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին նվիրված մրցաշար էր կազմակերպել: Մրցաշարին ներկա գեներալ Մանվելը լրագրողներին ասաց, որ շատ տպավորված է.

«Ֆեդերացիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ այս երկրի, պետության ակունքներում է  կանգնած ու լավ դաստիարակություն է տալիս մեր սերունդներին: Մանավանդ հայոց բանակին ամուր, ֆիզիկապես զինվորներ է տալու: Հպարտություն եմ ապրում, որ տեսնում եմ՝ մեր սերունդն ավելի ուժեղ է, ավելի խելոք է,  ավելի պատրաստակամ այս անկախությանը տեր կանգնելու, քան թե ժամանակին, երբ մենք նոր սկսեցինք:

Ըստ նրա, Ալիեւները, էրդողանները ու բոլոր նրանք, որոնք հայտարարում են, թե Հայաստանում նոր հերոսներ չեն ծնվում, միշտ կմնան «բոռտին»: «Մաշտոցի այբուբենից հետո ֆիզիկական պատրաստվածությունն ու առողջությունն է կարեւոր, այն  մեծ նշանակություն ունի բանակին ծառայելու առումով, բացի դա ուժեղ մարդը նենգոտ բաներ չի անում, դուզ-դուզ մարդ է, ճիշտ խոսում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031