Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» լրագրողը՝ «Փլեյ Սիթիի» գավաթի խաղարկության երրորդ մրցանակակիր

Մայիս 24,2015 18:16

Այսօր կայացավ սիրողական բոուլինգի «Play City»-ի գավաթի խաղարկության մեծ եզրափակիչը, որի նախնական փուլում հանդես են եկել վերջին շրջանում հանրապետությունում աշխուժանալու միտումներ ցուցադրող այս մարզաձեւի 25 սիրահարներ: Որակավորման փուլերում վաստակած միավորների հանրագումարով 14 լավագույններն այսօր չորս փուլերով որոշեցին հաղթողին եւ մրցանակակիրներին:скачанные файлы

Եզրափակիչ մտնող չորս բոուլերների մեջ էր նաեւ  «Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am կայքի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը, որը համառ պայքարում զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Հաղթող դարձավ Արսեն Գրիգորյանը: Նրան շնորհվեց գավաթ, ոսկե մեդալ, պատվոգիր եւ «Փլեյ Սիթիի» ծառայություններից օգտվելու 60 հազար դրամի նվեր քարտ:

Երկրորդ տեղն զբաղեցրած Լեւոն Ղարիբյանն արժանացավ արծաթե մեդալի, պատվոգրի եւ 35 հազար դրամ նվեր քարտի, երրորդ տեղին շնորհվեց բրոնզե մեդալ, պատվոգիր եւ 25 հազար դրամի նվեր քարտ, իսկ չորրորդ մրցանակակիր դարձած Հովհաննես Շարամբեյանին՝ պատվոգիր եւ 10 հազար դրամի նվեր քարտ: Կազմակերպիչները 10 հազար դրամի նվեր քարտ հանձնեցին նաեւ «Մեդիա» թիմի անդամ Անուշ Աղաբաբյանին, որը մրցաշարի ամբողջ ընթացքում կատարում էր մրցավարի պարտականությունները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031