Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխական ժյուրին իջեցրել է Հայաստանին տրված միավորները` 12-ից 2-ի. Orer.eu

Մայիս 24,2015 21:22

Ինչպես արդեն հաղորդել է  ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը/orer.eu/, այս տարի , չնայած Չեխիայի հայության ակտիվ քվեարկությանը, Հայաստանի մասնակից խումբը՝ Genealogy-ին  այս երկրից ստացավ ընդամենը 2 միավոր, ինչը մեծ կասկածի տեղիք է տալիս, նկատի ունենալով, որ Չեխիայից Ադրբեջանն ստացավ 12 միավոր։ Եթե առաջին տեղը տրվեր Ռուսաստանին, Իտալիային կամ Շվեդիային, որոնք գլխավորում էին առաջին երեք տեղերը, ինչ-որ չափով  հասկանալի կլիներ, սակայն Հայաստանին գցելով 9-րդ տեղ եւ Ադրբեջանին տալով 1-ին տեղ, չեխական ժյուրին հաստատել է իր կողմնապահությունը եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը։

Մինչ այժմ տեղի ունեցած բոլոր Եվրատեսիլների ընթացքում, որոնց չեխ ներկայացուցիչ է մասնակցել, եւ Չեխիան քվեարկության իրավունք է ստացել, Հայաստանի ներկայացուցիչները ստացել են 12 միավոր։ Իսկ Ինգա եւ Անուշ Արշակյանների մասնակցության տարում, միայն Չեխիան 12 միավոր շնորհեց Հայաստանի մասնակիցներին։ Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանը Չեխիայից ցածր  միավոր ստանալու իրավունք չունի։ Օրինակ՝ անցյալ տարվա հաղթող Ավստրիան, այս տարի ստացավ 0 միավոր։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռադ արեք, հրաժարվենք էդ պարզունակ ու բացարձակապես քաղաքականցված ապուշությւոնից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031