Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Բեյրութում

Մայիս 25,2015 11:04

Բեյրութի «Farra Design» կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես լիբանանահայ 24 գեղանկարիչների, լուսանկարիչների և քանդակագործների մասնակցությամբ:

Ցուցահանդեսին ներկա էին նախարարներ, պատգամավորներ, ազգային կառույցների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ՝ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և «Farra Design» կենտրոնի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսը բացեց կենտրոնի աշխատակից Ժոաննա Հադատը, ով նշեց ցուցահանդեսի «Արովեստագիտությունն ու շքեղությունը» խորագրի կարևորությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Ռաֆայել Ումուդյանը ներկայացրեց մանրամասներ Վատիկանում, Հայաստանում և այլ երկրներում 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Արվեստագետների անունից խոսեց գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Եդալյանը:

Այնուհետև «Farra Design» կենտրոնի տնօրեն Ռոնալդ Ֆարրան անդրադարձավ հայ և լիբանանցի ժողովուրդների պատմության դժվարին էջերին և ընդգծեց ցուցահանդեսին ներկայացված տաղանդաշատ հայ արվեստագետների գործերի բարձր մակարդակը:

Եզրափակիչ խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ընդգծեց, որ 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներն անցկացվում են հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ հիմնական ուղղություններով: Դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, պահպանելով հավատը համամարդկային արժեքների հանդեպ, իր հարուստ ավանդույթներով, արժեքներով, տաղանդով և ստեղծագործական ավյունով նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031