Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ՀՊՏՀ ուսանողները առաջին գծում են» ծրագիրն արդարացրեց բոլոր սպասելիքները

Մայիս 25,2015 11:19

ԵՎս մեկ ռազմահայրենասիրական ծրագիր իրականացրեց իր առաքելությունը: Ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի ջանքերով կազմակերպված «ՀՊՏՀ ուսանողները առաջին գծում են» եռօրյա ծրագիրը:  Ծրագրի ընթացքում շուրջ 50 ուսանողներ եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային շրջանի զորամասերից մեկում, անմիջականորեն ծանոթացան  զորամասի կառուցվածքին, մարտական դիրքերին և առհասարակ ռազմական արվեստին: Սահմանամերձ շրջանում 3 օր անցկացնելով բաց երկնքի տակ` ուսանողները սովորեցին պատրաստել վրաններ, տիրապետել զենքի հետ կապված որոշակի գործողությունների, կողմնորոշվել պատերազմական իրավիճակներում, կազմակերպել ռազմական պատշաճ առօրյա, ինչպես նաև հրաձգարանում մասնակից եղան կրակային պատրաստության պարապմունքներին:

Ծրագրի արդյունքում ուսանողները ձեռք բերեցին մեծ փորձ, անհրաժեշտ նոր գիտելիքներ և հմտություններ և զինվեցին առավել  բարձր ռազմահայրենասիրական ոգով:  Ռազմական պատրաստություններն ուղեկցվում էին խարույկի շուրջ անցկացվող մշակութային երեկոներով:

Ինչպես նշեց ՀՊՏՀ ուսանողներից Հայկը,  ծրագիրը հագեցած էր նաև արկածային իրադարձություններով: Նրա խոսքերով ուսանողների ոգևորությունն ու խանդավառությունն այնքան մեծ էին, որ յուրաքանչյուր պատրաստություն յուրացվում էր բավականին դյուրին:

Ծրագրի հետ կապված ակնկալիքները լիովին արդարացվեցին, քանզի ՀՊՏՀ ուսանողների դրական տրամադրվածությունն ու ոգևորությունը ծառայեցին իրենց նպատակին` փոքրիշատե թեթևացնելով  և լցնելով սահմանային դիրքերը պաշտպանող զինվորների ծանր առօրյան:

Ծրագրի ընթացքում, ըստ նախատեսվածի, ուսանողները զինվորներին նվիրեցին ռազմական պարագաներ, ինչպես նաև սնունդ տրամադրեցին մարտական դիրքերը պահող զինվորներին:

Հավելենք, որ ելնելով ծրագրի հետ կապված ուսանողների և զինվորների դրական արձագանքից, տպավորություններից և ծրագրի տված արդյունքներից` այն կկրի շարունակական բնույթ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031