Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վարչապետը կես ժամ մասնակցեց  2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին

Մայիս 25,2015 11:48

Այսօր խորհրդարանում մեկնարկել է 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվության ներկայացումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հազիվ կես ժամ մասնակցեց քննարկումներին: Նա նաեւ բյուջեի կատարողականի վերաբերյալ իր դիրքորոշումը չբարձրաձայնեց:

Ներկայացնելով անցյալ տարվա բյուջե կատարողականը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2014 թվականին 5,2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ ՀՀ տնտեսական ցուցանիշները, բնականաբար, կապված են համաշխարհային տնտեսության անկման հետ,այդ թվում նաև ՀՀ գործընկեր պետությունների: Մասնավորապես, տնտեսական աճի ցածր ցուցանիշը ՌԴ-ի տնտեսության ցածր աճով է պայմանավորված:

Հաշվետու տարվա համար արձանագրված ցուցանիշներով՝ գնաճը եղել է 4,6։

Ավելացել է նաև գործազրկության թիվը, այն նախորդ տարվա համեմատ աճել է 1,4 տոկոսով կամ գործազուրկների մակարդակը հասել է 17,6 տոկոսի։

Անցյալ տարի պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացել է 9 տոկոսով, իսկ մասնավոր սեկտորում` 7,3 տոկոսով։

2014 թվականին նվազել են արտահանման աճի և ներմուծման աճի տեմպերը, ինչը գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյան կապում է համաշխարհային տնտեսության ցածր աճով, ինչպես նաև համաշխարհային շուկայում ռուսական ապրանքի գների անկմամբ։

ՀՀ պետական բյուջեից արտաքին պարտքի սպասարկման համար ծախսվել է 61 միլիարդ դրամ, 28 միլիարդ դրամ տրամադրվել է սուբսիդիաներին։ Նախորդ տարվա համեմատ՝ 2014 թվականին ավելի շատ է ծախսվել պետության պահուստային ֆոնդից՝ 47 միլիարդ։

Բյուջեի պակասորդը 2014 թվականին գնահատվել է 2 տոկոս, թեև կանխատեսված է եղել 2,34 տոկոս։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031