Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահը մասնակցել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի նիստին

Մայիս 25,2015 12:50

Մայիսի 21-23-ը Մեծ Բրիտանիայի Վինչեսթեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նիստը։ Նիստի օրակարգում Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահի եւ վարչության նոր կազմի ընտրությունն էր։ Դաշինքի նիստը քննարկել է նաեւ անդամ պետություններում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները։ Նիստում ելույթով հանդես է եկել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ՝ անդրադարձել է փետրվարյան իրադարձություններից հետո ՙԲարգավաճ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։

Խորհրդի նիստը քննարկել է նաեւ դաշինքին անդամակցության նոր հայտերը՝ եվրոպական մի շարք երկրներից։ Եվրոպայի ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքին անդամակցելու հայտ է ներկայացրել նաեւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ՚ կուսակցությունը։ ԲՀԿ նախագահն իր ելույթում նշել է, որ ուղղակի անթույլատրելի է եվրոպական ընտանիք անդամագրել մի երկրի կուսակցության, որտեղ այս պահին 80-ից ավելի քաղբանտարկյալ կա, իսկ երկիրը Եվրոպայի թÇí մեկ տոտալիտար երկիրն է՝ իր քաղաքական վերնախավով։ ԲՀԿ նախագահը նշել է, որ ՙԲարգավաճ Հայաստանը չի կարող կողմ լինել Ադրբեջանի ժողովրդական ճակատի՚ անդամակցությանը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքին։ Աշխատանքային երկրորդ օրը դաշինքի խորհրդի նիստը քննարկել է ռուս-ուկրաինական կոնֆլիկտն ու դրա լուծման հնարավոր իրատեսական ուղիները։

ՙԲարգավաճ Հայաստանի՚ հրավերով հոկտեմբեր ամսին Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի ընդլայնված նիստը տեղի կունենա Հայաստանում։

 

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031