Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգում նշվել է սլավոնական գրի և մշակույթի օրը

Մայիս 25,2015 12:54

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին մասնակցել է սլավոնական գրի և մշակույթի օրվան նվիրված տոնակատարությանը: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Իսաակիևյան հրապարակում մեկնարկած միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի տարբեր երգչախմբերի ավելի քան 3000 կատարողներից բաղկացած հավաքական երգչախումբը՝ սիմֆոնիկ մեծ նվագախմբի ուղեկցությամբ:

Ծրագրի շրջանակում հնչել են տարբեր տարիներին գրված 20 սիրված երգեր: Հատկանշական է, որ հնչած բոլոր երգերը երգչախմբի հետ միասին կատարել են նաև հրապարակում հավաքված տոնախմբող պետերբուրգցիները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031