Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են նախարարները, Վլադիմիր Գասպարյանն ու Գորիկ Հակոբյանը. Նաիրա Զոհրաբյանի պահանջը (Տեսանյութ)

Մայիս 25,2015 15:22

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովներում քննարկվեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Miqayel MelqumyanՖինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԱԾ-ի, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների  համակարգերում բյուջեի կատարողականը:

byujei qnnarkumՀաշվետվության ներկայացումից դժգոհ էր ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նիստը կազմակերպած հանձնաժողովների նախագահներին՝ Կորյուն Նահապետյանին եւ Գագիկ Մինասյանին հարց ուղղեց. «Անդրանիկ նիստին ներկա էր Հովիկ Աբրահամյանը եւ մասնակցում էին կառավարության մի քանի անդամ նախարարներ: Իսկ ոլորտային քննարկումների ժամանակ մենք չենք տեսնում որեւէ նախարար, չենք տեսնում առընթեր կառույցի որեւէ ղեկավար»:

Minasyan-NahapetyanՆա ասաց, որ խորհրդարանում բազմիցս քննարկվել է այդ հարցը եւ հենց Գագիկ Մինասյանը կողմ է արտահայտվել նրան, որ հաշվետվություն պետք է տան ոլորտի ղեկավարները: Այսինքն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, պետք է նիստին անպայման ներկա լինեն Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, բոլոր ոլորտների ղեկավարները, որոնց հաշվետվությունը ներկայացվում է տվյալ նիստում:

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Դուք ճշտե՞լ եք, ինչու մենք հիմա չենք տեսնում որեւէ նախարարի կամ առընթեր որեւէ մարմնի առաջին դեմքին՝ պատասխանատուին»:

Vache TerteryanԳագիկ Մինասյանը հարցին չպատասխանեց՝ հորդորելով նույն հարցն ուղղել այն մարմինների ներկայացուցիչներին, որոնք կներկայացնեն հաշվետվությունը: Օգտվելով այդ խորհրդից՝ Նաիրա Զոհրաբյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է նախարարը՝ Արմեն Երիցյանը:

Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Նախարարն այսօր ՀՀ նախագահի հետ մասնակցում է Արագածոտն եւ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031