Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք՝ Խաչիկ Դաշտենցի հիշատակին

Մայիս 25,2015 18:07

Անվանի գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 105-ամյակի օրը գրողի շիրիմին է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ Խ. Դաշտենցի հարազատների, ինչպես նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, քաղաքապետի տեղակալ Սամվել Մերթարջյանի, Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Սարգսյանի, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների  ուղեկցությամբ։

Կամո Արեյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրել Խաչիկ Դաշտենցի շիրիմին, այնուհետ ներկաները ծաղիկ են խոնարհել ու խնկարկել մեծանուն գրողի հիշատակին։

«Շնորհակալ եմ բոլոր ներկաներին՝ մեր մեծերի հիշատակը վառ պահելու ավանդույթին սրբորեն հետևելու համար։ Այստեղ գալով՝ մենք մեր երախտապարտությունն ենք հայտնում Դաշտենցին, ով, լինելով ցեղասպանության զոհ, զրկվելով ամեն ինչից և մանկահասակ հայտնվելով Գյումրու ամերիկյան որբանոցում, աճեց, դարձավ հայ գրականության ռահվիրա, ստեղծեց ուրույն գրականություն, ինչպես նաև ձեռք մեկնեց Բայրոնին ու Շեքսպիրին՝ բարեկիրթ ու քաղաքակիրթ թարգմանությամբ հայերեն դարձնելով նրանց։  Լինելով եղեռնի՝ ողջ մնացած զոհերից մեկը, Դաշտենցն ստեղծեց ապրեցնող գրականություն։ Նա մեր հավիտենականության վազքն է, մեր անսպառ հևքը. մենք պիտի գնանք այդ հևքի հետևից, դառնանք այդ վազքի ուղեկիցը»,- նշել է Կամո Արեյանը։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031