Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման արարողության հետ կապված հարցեր

Մայիս 25,2015 18:03

Մայիսի 25-ին   Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի որոշ անդամների: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Արագած Ախոյանը,  Ռոլանդ Շառոյանը,  Հարություն Յավրյանը,   Էդիկ Մինասյանը և  Մերուժան Տեր Գուլանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի  ջահի վառման արարողության հետ կապված  ընթացիկ հարցեր: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Քանի որ խաղերը անցկացվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում , ջահի վառման արարողությունը կրելու է խորհրդանշական բնույթ: Այդ աշխատանքները համակարգում է կազմկոմիտեի անդամ Խոսրով Հարությունյանը:  Նա  մանրամասն  ներկայացրեց ջահի վառման և տեղափոխման  աշխատանքների ընթացքի մասին:

Մինչև խաղերի մեկնարկը համահայկական խաղերի ջահը  կանցնի Հայաստանի մարզերով   ու Սփյուռքի գաղթօջախներով:   Խաղերի  օրը՝ օգոստոսի 2-ին, այն կմտնի Հրազդան մարզադաշտ  և  կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը:

Քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031