Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինայի դեսպանությունը նշեց ազգային տոնը

Մայիս 25,2015 22:07

Այսօր՝ մայիսի 25-ին, «Կոնգրես» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպվել Արգենտինայի Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տոնում էր Մայիսյան հեղափոխության 205-րդ ամյակը: ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան խոսեց այն մասին, որ մայիսի 25-ը հիշեցնում է 1810 թ.-ի Մայիսյան հեղափոխությունը եւ Առաջին հայրենական կառավարության կերտումը` սկիզբ տալով ազգային ազատագրման գործընթացին, որն էլ ավարտվեց 1816 թ. հուլիսի 9-ին Անկախության հռչակագրով:

IMG_6260 IMG_6265 IMG_6257 IMG_6261

Արգենտինայի ազգային տոնին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ​​Կորպուսի անդամներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, Հայաստանում արգենտինյան համայնքի անդամներ: «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի սաները ոչ միայն կատարեցին Հայաստանի եւ Արգենտինայի օրհներգերը, այլեւ արգենտինյան տանգո ներկայացրին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031