Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը երգ նվիրեց սառնաղբյուրցիներին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 26,2015 21:25

Այսօր Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում նշեցին Սոգյութլուի հերոսամարտի 97-ամյակը: Այս գյուղը նախկինում կոչվել է Սոգյութլու: Այս տարածաշրջանի բնակիչները 1918 թվականի մայիսի 18-22 հերոսաբար պայքարել են Սառնաղբյուր ներխուժած թուրքերի մեծաքանակ ջոկատիի դեմ: Հայ տղամարդիկ, բարձրանալով լեռները, դիմադրություն են կազմակերպել, հենց այստեղ սպանվել է թուրքական զորքերի հրամանատարը, 40-ից ավելի թուրք սպաներ են գերի ընկել: Ինքապաշտպանական այս գործողություննրը վճռական դերակատարություն են ունեցել Սարդարապատի ու Բաշ Ապարանի հաղթանակների համար:

Nune-1 Nune-2 Nune-4 Nune-5 Nune-6 Nune-7 Nune-8

Այսօր տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշահամալիրի հիմնարկեքի արարողություն: Գյուղի տոնախմբությանը մասնակցելու էին եկել ծնունդով սառնաղբյուրցի ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Շիրակի մարզի տարբեր պաշտոնյաներ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանն իր խոսքում փառաբանեց հերոսամարտ մղած սառնաղբյուրցիներին, իսկ երգչուհին երգ նվիրեց հերոս գյուղի ժողովրդին:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սեդրակ Պապիկյան says:

    Իմ կարծիքով նախավերջին լուսանկարը պետք չէր տեղադրել:

  2. Սեդրակ Պապիկյան says:

    Նկարները տպագրելիս պետք է ուշադիր լինել: Նախավերջին լուսանկարը շատ անհաջող է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031