Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը՝ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի պատճառով սյունեցիների իրավունքների խախտման մասին

Մայիս 27,2015 12:54

Այսօր լրագրողները օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրեցին գնահատական տալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապված միջադեպերին: Չի՞ պատրաստվում օմբուդսմենն իշխանությունների մոտ հարց բարձրացնել, որ Սուրիկ Խաչատրյանն իր ընտանիքով արդեն սպառնալիք է դարձել եւ ոտնահարում է Սյունիքում մարդու իրավունքները, վերջապես Սյունիքում էլ մարդիկ կան, որ պիտի ապրեն:

Նա պատասխանեց, որ տուժողի հարազատներից դիմում է ստացել եւ իրավապահ մարմիններին է դիմել. «Ձեր բարձրացրած հարցերն իմ իրավասություններից դուրս են: Որպես քաղաքացի՝ ես էլ կարող եմ տարբեր մարդկանց մասին տարբեր հարցադրումներ անել, բայց դա իմ լիազորություններից դուրս է: Ինչ վերաբերում է՝ կպատժվե՞ն մեղավորները այդ միջադեպի, որտեղ երիտասարդ տղան այդ միջադեպից տեսողության հետ կապված լուրջ խնդիր է ստացել, մենք հետեւողական զբաղվում ենք, աշխատում ենք: Գիտեք, որ նաեւ գլխավոր դատախազն ԱԺ-ում հատուկ մատնանշեց, որ մեր լիազորություններն այստեղ մի քիչ սահմանափակ են, իրենք կարողանում են մեզ չտրամադրել գործի նյութերը, որոնք հավաքված են: Բայց նույնիսկ այդ պարագայում մենք գտնում ենք որոշակի ճանապարհներ, որպեսզի կարողանանք գործին հետեւել եւ դրական ազդեցություն ունենալ՝ թեկուզ դատավարական իրավունքների պաշտպանության իմաստով: Այսինքն` որ մասնակցի փաստաբանը, տուժողին տրամադրվեն նյութերը, մենք ցույց ենք տալիս, որ հետեւելու ենք, ի վերջո նախաքննությունը մի օր ավարտվելու է, չէ՞: Մենք կարողանալու ենք ստանալ այդ գործի նյութերը: Երբ մենք վարույթ ենք հարուցում, դա նշանակում է, որ ձեր եւ մեր աչքը գործի վրա է, եւ եթե ոչ այսօր, ապա մի օր մեր գնահատականը կստացվի, եւ այդ գնահատականը որոշակի դրական ազդեցություն կթողնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031