Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պաշտոնական այցով Հայաստանում է Կիպրոսի պաշտպանության նախարարը

Մայիս 27,2015 17:20

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը:  Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը և ապագա ուղղությունների նախանշմանը:

Երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվեց, որ հայ-կիպրական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ու մշակութային ընդհանրությունների, փոխադարձ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում համընկնող մոտեցումների վրա: Շեշտվեց, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարիք ունի ակտիվացման, այն հասցնելով առևտրատնտեսական, մշակութային, ուսումնակրթական և այլ ոլորտներում երկու երկրների ձևավորած արդյունավետ փոխգործակցության մակարդակին:

Հանդիպման արդյունքում Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների պաշտպանության նախարարները համաձայնեցրեցին պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետևյալ առաջնահերթ ոլորտները. բարձր և աշխատանքային մակարդակի փոխայցելություններ ու շտաբային բանակցություններ, համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության այլ միջոցառումների անցկացում, տարբեր ոլորտներում փորձի փոխանակում և զինվորականների հանգստի կազմակերպում:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը և Խրիստոֆորաս Ֆոկաիդիսը ստորագրեցին պաշտպանության ոլորտում հայ-կիպրական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը, որից հետո հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:

Հայաստանում գտնվելու ընթացքում Կիրպոսի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031