Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց շորթում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին

Մայիս 27,2015 20:12

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց Երևանում շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ԱՄԷ քաղաքացի, ազգությամբ պարսիկ երիտասարդից, ով Երևանում սովորում է «Հայբուսակ» համալսարանում, 2015 ապրիլին գրավոր հաղորդում է ստացվել, որ  2015 թվականի մարտին նույն համալսարանի ավտոկայանատեղիում Երևանի մի բնակիչ   ատրճանակով սպառնացել է և գումար պահանջել` հայտնելով,  որ բոլորն իրեն գումար են տալիս:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քաղաքացի Հ.Բազարյանին մեղադրանք  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնության գործադրման սպառնալիքով ԱՄԷ քաղաքացուն գումարային պահանջ ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031