Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի ջահը Երեւան կմտնի օգոստոսի 2-ին

Մայիս 27,2015 20:21

Այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն անցկացրեց  աշխատանքային խորհրդակցություն Արարատի, Արմավիրի և Կոտայքի  մարզպետների և այդ   մարզերի՝ համահայկական խաղերին մասնակցող  քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված հարցեր:

Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ համահայկական 6-րդ ամառային խաղերը  կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: Կոմիտեի նախագահը նշեց, որ այս տարի համահայկական խաղերը կլինեն աննախադեպ, թե՛ մասնակիցների քանակով, թե՛ քաղաքների  աշխարհագրությամբ:  Խաղերը կանցկացվեն Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք  Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում:

Քանի որ  Արտաշատը և  Աբովյանը այս տարի  նաև հյուրընկալող  քաղաքներ են, Իշխան Զաքարյանը  հանձնարարեց  մինչև խաղերի մեկնարկը  կարգի  բերել քաղաքների  մարզադահլիճները և  ապահովել  քաղաքների  տոնական տեսքը:

Անդրադառնալով  համահայկական  խաղերի ջահի վառման արարողությանը՝ կոմիտեի նախագահն ասաց,  որ  այն լինելու  է   հատուկ տոնակատարություն:  Ջահի դիմավորման   արարողություն կլինի Սարդարապատում:  Համահայկական խաղերի   ջահը անցնելով Հայաստանի մարզերով  և  աշխարհի հայաշատ  քաղաքներով՝   հայրապետական օրհնանքը կստանա  Ս. Էջմիածնում  և օգոստոսի 2 –ին  կմտնի  համայն հայության մայրաքաղաք՝ Երևան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031