Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության «իրավաբանական վարչության» պետը դատապարտվեց

Մայիս 28,2015 15:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն ավարտված համարեց Արթուր Սարգսյանի դատաքննությունը:

Սարգսյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Ա. Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ, պաշտոնատար անձ, իսկ որոշ դեպքերում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձ, 2008թ. սեպտեմբերից մինչեւ 2012թ. մարտը ներառյալ ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ: Հայաստանում ավելի քան տասը հայտնի շինարարական ընկերությունների տնօրեններից ստացել էր տասնյակ հազարների հասնող դոլար գումար՝ իբր վարկեր ձեւակերպելու եւ անշարժ գույք ձեռք բերելու համար:

«Առավոտ» օրաթերթ
27.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031