Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահ. «Արժանահավատ լինելու համար ՖԻՖԱ-ն պետք է վերանայի իր կառավարումը»

Մայիս 28,2015 15:40

«Երեկ առավոտյան Ցյուրիխում ՖԻՖԱ-ի յոթ ղեկավարների ձերբակալությունների պատճառով ֆուտբոլի համաշխարհային մարմինը ընտրություններից ընդամենը երկու օր առաջ եւս մեկ անգամ ցնցվել է աննկարագրելի սկանդալից: Անկախ արդյունքներից` հրամայական է, որ ՖԻՖԱ-ն շարունակի բարեփոխել կազմակերպության կառավարումը»,- այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը:

ԵԽԽՎ նախագահը հավելել է, որ, հաշվի առնելով վերջին տարիների քննադատությունները, ձերբակալությունները անակնկալ չեն: «Պետք է ֆուտբոլը պաշտպանելու սրընթաց ակցիա լինի, քանի որ այն տուժում է այս անվերջանալի սկանդալներից: Ֆուտբոլը եւ սպորտը ընդհանրապես չպետք է ապօրինի գոտի դառնան: Մենք բարեփոխված ՖԻՖԱ-ի կարիք ունենք, որն ի վիճակի կլինի բարձր պահել սպորտային էթիկան եւ մարդու իրավունքները, սկսած Քաթարից»:

Վերջին երեք տարիներին ԵԽԽՎ-ն կոչ է արել արագացնել ՖԻՖԱ-ի կառավարման բարեփոխումները եւ պարտադիր միջոցառումներ ձեռնարկել թափանցիկությունն ապահովելուն ուղղված որոշումներ կայացնելու նպատակով: «Մենք առաջարկել ենք ՖԻՖԱ-ին, որ իր կարգավորիչ եւ բիզնես դերերն առանձնացնի եւ ստեղծվի դուստ ձեռնարկություն, որը կկառավարի բիզնեսը: Մենք կոչ ենք արել, որ բոլոր առեւտրային պայմանագրերը (հեռուստատեսային իրավունքներ, մարքեթինգ, տոմսերի վաճառքը եւ հովանավոր) լինեն միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան՝ մրցույթային սկզբունքներով»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031