Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսիններին մեղադրում են հաշմանդամ հարազատի թոշակը յուրացնելու համար

Մայիս 28,2015 18:45

Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է Լ.Թադեւոսյանի եւ նրա կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ օրս տեղի է ունեցել երեք դատական նիստ:

Լ. Թադևոսյանը կնոջ հետ համաձայնվելով թոշակի հարցով,  աներոջ-հոր` Ֆոմիկի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր են ներկայացնում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց ձորի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով: Ամուսինները նախատեսում էին, որպեսզի նշանակվեր փորձաքննություն, նրա համար անժամկետ հաշմանդամության խումբ սահմանվեր:

Ամբաստանյալը՝ Լ. Թադևոսյանը 2005թ. ապրիլին դիմում է կնոջ հեռավոր բարեկամին՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոնի լաբորատորիայի լաբորանտ Ռ. Վարդանյանին: Ռ.Վարդանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց ձորի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին է ներկայացնում  Ֆոմիկի բժշկական բոլոր փաստաթղթերը:

Մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը 2005թ. ապրիլի 14-ին փորձաքննության չներկայացած Նիդեռլանդների Թագավորությունում գտնվող Ֆոմիկ Մարտիրոսյանին իբր ենթարկում է ստացիոնար բժշկասոցիալական փորձաքննության, նշանակում  է անժամկետ 2-րդ կարգի հաշմանդամության խումբ:

Հաշմանդամության համար Նիդեռլանդների քաղաքացին մեր  պետական բյուջեից, որպես հաշմանդամության թոշակ ստանում է 1.281.291 ՀՀ դրամ գումար:Իրականում թոշակը ստանում են ամբաստանյալ ամուսինները:

Այս քրեական գործը Եղեգնաձորի դատախազությունը դատարան է ուղարկել այս տարվա մարտի 6-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031