Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽ պատգամավոր. «Մեզ հատուկ են հետապնդում»

Մայիս 28,2015 20:33

Մայիսի 27-ին՝ լուսադեմին, ոստիկանությունը բերման է ենթարկել Հիմնադիր խորհրդարանի 6 անդամների: Այս մասին Aravot.am-ին ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շահեն Պողոսյանը:

Նա մեզ տեղեկացրեց, մոտավորապես ժամը 4-ի սահմաններում Սայաթ-Նովա փողոցով իրենք երկու հոգով, թռուցիկներ բաժանելով եւ նախատեսված վայրերում փակցնելով, քայլելիս են եղել, երբ ոստիկանները մոտեցել են իրենց:

«Մենք նախատեսված տեղում ցանկանում էինք թռուցիկ փակցնել, երեք ոստիկաններ եկան,  երկուսիս ասացին, որ մեզ պետք է բերման ենթարկեն: Ես հետաքրքրվեցի՝ թե ի՞նչ հոդվածով, ասացին արդեն չեմ հիշում, թե որ հոդվածը, ես էլ պատասխանեցի, որ մենք նման բան չենք արել, ասացին՝ մի երկարացրե՛ք, սուս-փուս գնացե՛ք, թե չէ ուժ կկիրառենք, ես էլ ասացի՝ ուժ չեք կիրառի, բայց կիրառեցին. Ոստիկանը ձեռքով հրեց դեպի մեքենան: Մենք գնացինք ոստիկանության բաժին, մեզ մոտավորապես մեկ ժամ այնտեղ պահեցին եւ բաց թողեցին»,-պատմեց նա:

Շահեն Պողոսյանը չի հասկանում, թե իրենց ինչու են բերման ենթարկել հենց վաղ առավոտյան. «Երեւի թե փողոցները սակավամարդ են, այդ պատճառով են մեզ այդ ժամին  բերման ենթարկել»:

Հիմնադիր խորհրդարանի պատգամավորը կատարվածը որակում է որպես Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ հերթական ճնշումը. «Մեզ հատուկ են հետապնդում, բայց ինչո՞ւ՝ չեմ հասկանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Գեստապոն չի ննջում, միշտ պատրաստ է ծառայելու «ծուռ աճող խիարներին»…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031