Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ցավում Սամվել Գալստյանի գլուխը

Մայիս 29,2015 15:42

Այսօր խորհրդարանում շարունակվող 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարները ներկա չէին: Սերգո Կարապետյանը, որը սովորաբար չի խուսափում անձամբ ներկայանալ պատգամավորներին՝ նախագահի հետ Ջերմուկ էր մեկնել: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մասին էլ ասվեց, որ գործուղման մեջ է:

Քննարկմանը ներկա էին հիմնականում ԲՀԿ-ական պատգամավորներ, որոնք հարցախեղդ արեցին ՀՀ գյուղփոխնախարար Սամվել Գալստյանին: Բայց նրան նաեւ գովեցին: Միքայել Մելքումյանը, մինչ իր բուն հարցերին անցնելը, «Գյուղնախարարության կենդանի հիշողություն» անվանեց Սամվել Գալստյանին, քանի որ վերջինս 12 տարի պաշտոնավարում է եւ լավագույնս ծանոթ է ոլորտին, խնդիրներին, արվածին ու անտեսվածին:

«Ես «Ակբա կրեդիտից» վարկ եմ ստացել տարիներ առաջ, 24 տոկոսով ու մինչեւ էսօր գլուխս ցավում ա»,- պատասխանելով պատգամավորի բազմաթիվ հարցերից մեկին` ասաց գյուղփոխնախարարը: Հարցը գյուղատնտեսական կոոպերացիայի մասին էր: Իր օրինակի վրա, փոխնախարարը փորձում էր բացատրել, թե ինչպես է փոխվել գյուղատնտեսության նկատմամբ պետության վերաբերմունքը. «Հիմա ութը տոկոս ա վարկը, սուբսիդավորում է պետությունը»: Նա երկար պատմեց, թե իրենք եղբայրներով ինչպե՞ս են հող մշակել, ում կինը որքա՞ն է աշխատել ու ի՞նչ արդյունքների են հասել:

«Գլխացավի կոմպլեքս դեղեր ա պետք ունենալ»,- փոխնախարարի պատասխաններից եզրակացրեց Միքայել Մելքումյանը`նկատելով, որ կոոպերացիայի հարցերին լուրջ ու նուրբ մոտեցում է պետք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031