Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս էլ դժգոհում ենք ու լավ ենք անում». Նիկոլայ Ծատուրյան

Մայիս 29,2015 17:51

«Երբ նախորդ տարի միայն գազի սակագինը բարձրացրին, ասում էի՝ թունելի ծայրում լույս է վառվում, իսկ հիմա էլեկտրաէներգիայի թանկացմամբ այդ լույսի հույսն էլ կմարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանը, ասաց դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը:

Նրա ձևակերպմամբ՝ իշխանությունները մեզ ծնկի են բերում սովի, թանկացումների միջոցով. «Եթե վնաս չտան, չեն կարողանա քնել այս մարդիկ. անպայման մի վատ բան պիտի անեն, որ գիշերը հանգիստ աչք փակեն: Հայաստանում տնտեսական ստրկություն է տիրում, իսկ ստրուկը հայրենիք պաշտպանել չի կարող: Նստած պտղաբեր ծառի տակ՝ սովից մեռնում ենք»,- ասաց Դ. Երաժիշտը:

Նա հիշեց Ալ. Մակեդոնացու հոր՝ Փիլիպոսի խորհրդականին, որն ամեն առավոտ մի բան էր ասում նրան՝ հիշի՛ր, որ դու մարդ ես։

«Ես կցանկանայի, որ մեր ղեկավարներն էլ այդպիսի մի խորհրդական ունենային, որը նրանց պարբերաբար կհիշեցներ իրենց մարդ լինելու մասին»,- ասաց Դ. Երաժիշտը:

«Ինչքան էլ ժողովուրդը դժգոհի, միևնույնն է. իշխանությունն իր ուզածն է անում»,- հավելեց թատերական ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, ըստ որի՝ անվերջ թանկացումների հիմնական պատճառը մեկն է՝ բյուջեի դատարկությունը։

«Բոլորս էլ դժգոհում ենք ու լավ ենք անում։ Ես հիշում եմ, թե խորհրդային տարիներին մարդիկ ինչպես էին սպասում հերթական համագումարին. այդ ժամանակ մի լավ բան լինում էր անպայման, իսկ հիմա մենք ամեն շաբաթ մի վատ լուր ենք ստանում։ Իսկ բյուջեն դատարկ է, որովհետև իրենց գրպանն են լցնում, հետո մի բան գցում են ժողովրդի դեմը, որ էլի վերցնեն»,- ասաց Ն. Ծատուրյանը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031