Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց Արամ Հարությունյանին այդքան գումար

Մայիս 29,2015 17:55

Գիտեք չէ՞, հավանաբար, որ նախորդ տարվա աշնանից Հայաստանի համար ճգնաժամային իրավիճակ է, տնտեսությունում սկսեցին խնդիրներ առաջանալ`այսօր խորհրդարանում լրագրողներից մեկը նման հարց տվեց Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին ու հավելեց`նայում ենք ձեր պաշտոնական հայտարարագիրը` 2014 թվականի սկզբին դուք ունեցել եք մոտ 800 հազար դոլար գումար, տարեվերջին դարձել է մոտ 913 հազար դոլար:

«Փոխառություն, ուղղակի բանկի փոխառություն է: Իմ միջոցները բանկում ավանդ են եղել եւ գումարն ավելացել է: Այդքան բան»,- ասաց Արամ Հարությունյանն, որն ակնհայտորեն անակնկալի եկավ հարցից:

Այսինքն, 913 հազար դոլարն այս տարիներին կուտակել եք բանկում ավանդի տոկոսների՞ց, որտեղի՞ց պետական պաշտոնյանին այդքան դրամական միջոցներ`շարունակեց լրագրողը:

«Ես բիզնեսից եմ տեղափոխվել պետական պաշտոնի: Երբ որ հաշվետվությունները կվերցնեք`կնայեք`կգնաք կհասնեք 2000, 1999, 1998, 1995-94 թիվ ու կտեսնեք, թե ես ինչպիսի՞ գործունեություն եմ ծավալել այդ տարիներին: Էդտեղից եկել է»:

Հաջողակ գործարար եք, փաստորեն`նկատեց լրագրողը: «Չէ, եթե հաջողակ լինեի, ավելի շատ եկամուտներ կունենայի: Նորմալ աշխատել եմ, որեւէ անհանգիստ վարքագիծ չեմ դրսեւորել բիզնես ոլորտում, որովհետեւ բիզնեսում անհանգիստ վարքագիծ դրսեւորելը լավ բան չի: Հետո որոշեցի, որ էլ բիզնեսով չզբաղվեմ»,- սահմանափակեց Արամ Հարությունյանը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին`կառավարությունն իր աշխատանքից դժգո՞հ է, Արամ Հարությունյանը նկատո՞ւմ է պաշտոնի իջեցում: «Շատ վատ եմ ընդունում, երբ ինձ այդպիսի հարցեր եք տալիս, որովհետեւ երբ ես գնացի Կոտայքի մարզպետ`ասացի`ես այս պաշտոնը ստանձնում են պատասխանատվությամբ եւ նվիրումով: Անհնար է եթե պետական պաշտոնյան կամ անձը մի աշխատանք պատասխանատվությամբ չստանձնի, որեւէ արդյունքի հասնի: Չեմ հավատում: Ես չունեմ որեւիցե ամբիցիա: Ինձ վստահվել է այս ոլորտը: Այս ոլորտը ես ղեկավարում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ նվիրումով»,- եղավ պատասխանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Էս նվիրյալներից որեւէ մեկը կարող է ասել????? եթե այդքան նվիրյալ կա, ինչու է երկրիը վիճակն այդքան վատ: Նվիրյալների առատությունից չի???? Կամ ինչքան էլ նվիրյալ լինես, պիտի նաեւ եւ առաջին հերթին պրոֆեսիոնալ լինես: Արամ Հարությունյանը հիմա պրոֆեսիոնալ բնապահպան է, քաղաքաշինարար, կառավարության տարածքային քաղաքականություն իրականացնող, թե ջրերից գլուխ հանող???? Փաստորեն պրոֆեսիոնալ նվիրյալ է: Մնաց հասկանանք ում կամ ինչին է նվիրված…

  2. dyadyur says:

    Հոդվածի վերնագիրը ճիշտ է ընտրված,սակայն այդ հարցը Արամ Հարությունյանին պետք է տար ոչ թե լրագրողը,այլ Հանրապետության ԳԼԽԱՎՈՐ (հնչեղ ա, չէ??) դատախազը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031