Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում

Մայիս 29,2015 20:30

Մայիսի 29-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ մոսկվաբնակ հայազգի անվանի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ և լրագրողներ:

Բարձր պարգևը հայտնի քանդակագործին հանձնեց աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով իր խոսքում նկատեց, որ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ աշխարհում անվանի արվեստագետը վայելում է մեծ հեղինակություն, իսկ նրա աշխատանքները շարունակ արժանանում են բարձր գնահատականի:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով, բարձր գնահատելով Գեորգի Ֆրանգուլյանի ներդրումը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, շնորհավորեց նաև արվեստագետին` նրա 70-ամյա հոբելյանի առթիվ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031