Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել

Մայիս 30,2015 12:30

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է  ս.թ. հունիսի 7-ին կայանալիք Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված  ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031