Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Սակավամարդությունը երբեք մեզ չի հուսահատեցնում»

Մայիս 30,2015 19:12

Հիմնադիր խորհրդարանը Ազատության հրապարակում մայիսի 30-ին հանրահավաք է կազմակերպել:

Այժմ Ազատության հրապարակում հավաքվել են նախաձեռնության համախոհները՝ Հայաստանի Հանրապետության եւ Հիմնադիր խորհրդարանի դրոշներով, «Բանտերով մեզ չեք կոտրի», «Կազմակերպված ժողովուրդն ամենազորն է», «Պայքարը կյանք է, անտարբերությունը մահ է»  պաստառներով:

Հարցին, թե չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը սակավաթիվ է, նա պատասխանեց. «Առհասարակ, մեր շարժումը տարբերվում է մինչ օրս բոլոր ուժերից, մենք դասական իմաստով մրցակից չենք այս կամ այն ուժին: Մեր պայքարի բնույթը ազգային ազատագրական է: Այս հարցում ընկալելիության բարդություն կա, խնդիր ունենք օր առաջ ընկալելի դառնալու: Սակավամարդությունը երբեք մեզ չի հուսահատեցնում, մենք համառորեն շարունակելու ենք մեր գործը, եւ վստահ ենք, որ գտնելու ենք այն բանալին, որը մեր ժողովրդին վերջ ի վերջո ոտքի է հանելու»:

Մյուս հարցին, թե այդ սակավամարդությունը չի խանգարի՞ ռեժիմի հեռացնելու հարցում, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ իրենք իրենց համառությամբ կհասնեն դրան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031