Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Ժիրինովսկի. «Պարզվում է՝ միջազգային ֆեդերացիայի նախագահ  դառնալու համար պարտադիր պետք է ատել Ռուսաստանը»

Մայիս 31,2015 12:49

ՖԻՖԱ-ում աննախադեպ կոռուպցիոն սկանդալի հետ կապված կրքերը բորբոքվել են ընտրություններից առաջ ու  դրանից հետո էլ չեն հանդարտվում: Դրանց արձագանքել են նաեւ քաղաքական գործիչները:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, այդ առնչությամբ ինչպես միշտ, իր առանձնահատուկ  տեսակետն է արտահայտել: «Դա նախապես պլանավորած մաքուր սկանդալ է ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրությունից մեկ-երկու օր առաջ: Քաղաքականության մեջ դա համեմատելի է կուսակցության համագումարի նախօրեին բարձրագույն խորհրդի անդամներին ձերբակալելու հետ: Լավ, եթե հանցագործությունն ակնհայտ էր, ձերբակալեիք ավելի շուտ կամ ընտրությունից հետո…  Նրանք չեն ցանկանում շվեյցարացու վերընտրվելը թույլ տալ: Ինչո՞ւ: Որովհետեւ նա նորմալ է վերաբերվում Ռուսաստանին: Պարզվում է՝ միջազգային ֆեդերացիայի նախագահ լինելու համար հարկավոր է Ռուսաստանը չսիրել, ատել, զրպարտել:  Անգլիան մեզնից վրեժ է լուծում 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու պայքարում պարտվելու դիմաց: Հանուն այդ վրեժխնդրության բրիտանացիները պատրաստ են ամեն ինչի», – հայտարարել է Ժիրինովսկին «Россия 1» հեռուստաընկերության եթերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ТАСС-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031