Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգ երթեւեկություն` 29 րոպեով. ակցիա խաչմերուկների՝ լուսացույցով կամ գծանշումներով չկարգավորվող տարածքներում

Մայիս 31,2015 13:34

Մայիսի 29-ին՝ ուրբաթ, ժամը 13:29, Վանաձորի, Գյումրիի, Արմավիրի ու Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնները (ՔԵԿ) միաժամանակ կազմակերպեցին ակցիա` քաղաքի բանուկ խաչմերուկներում պարզելով երթեւեկությունը կարգավորող նշաններ:

Մարզային կենտրոնների անդամներն ու վտանգավոր երթեւեկությամբ մտահոգ երիտասարդները, պարզելով լուսացույցների ու հետիոտնային անցումների նշանները պատկերող պաստառներ, կանգնեցին քաղաքի այն խաչմերուկներում, որտեղ չկան լուսացույցներ կամ գծանշված անցումներ: Ակցիայի մասնակիցները 29 րոպե «փոխարինեցին » լուսացույցներին ու չգծանշված անցումներին՝ հետիոտների համար ապահովելով անվտանգ երթեւեկություն:

Ակցիայի նպատակն էր ուշադրություն հրավիրել խնդրի վրա՝ հորդորելով պատասխանատու կառույցներին երթեւեկությունը դարձնել անվտանգ:

ՔԵԿ անդամները հետևողական են լինելու խնդրի լուծմանը:

Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի եւ Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031