Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը` Աբրահամյանների եւ Գազի Հովոյի ընտանիքների հաշտեցման մասին

Մայիս 31,2015 15:43

«Ես չգիտեմ`ինչի՞ մասին եք ասում, այդ գործով բոլորը պատասխանատվություն կրել են, գոնե այն ժամանակ ես ոստիկանապետ էի, լավ եմ հիշում: Որեւիցե մեկը պատժից չի խուսափել»,- այսօր Արտաշատում, վարչապետի ընտանիքի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Լրագրողները հետաքրքրվել էին Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո)-ի հետ կապված տարիներ առաջ եղած գործից:

Հիշեցնենք, 2010-ի գարնանը Հովիկ Աբրահամյանի որդին եւ եղբորորդին իրենց ընկերների հետ, նախ, ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսի ծառայության մեքենաների վարորդներին, առեւանգել այդ մեքենաներն ու այրել, հետո կրակահերթեր բացել Ղազարյանների տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն եւ կրակել նրա մեքենայի վրա: Ոստիկանությունը, որ խնամքով թաքցրել էր այրված ավտոմեքենաները եւ փորձում էր կոծկել միջադեպը, ստիպված եղավ քրեական գործ հարուցել: Արդյունքում՝ Գազի Հովոն հեռացավ երկրից եւ նրա հանդեպ հետախուզում հայտարարվեց: Նրան պատկանող ընկերություններում ստուգումներ ու զանազան ճնշումներ սկսվեցին: Ալիկ Սարգսյանը, Գազի Հովոյի ազգականն է, հաշտեցրեց ընտանիքներին, Հովհաննես Ղազարյանը վերադարձավ Հայաստան: Քրեական գործն էլ կարճեցին:

«Հավատացնում եմ ձեզ, դա հերյուրանք է, ես ընդհանրապես չեմ միջամտել այդ պատմությանը: Իմ զբաղեցրած պաշտոնն էլ ինձ թույլ չէր տալիս, որ միջնորդություններով զբաղվեմ»,- ասաց Ալիկ Սարգսյանը`հավելելով, որ իր անունն ուղղակի անհարկի շահարկում են ու ինքն ընդանրապես կապ չունի:

«Ասել եմ`բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, բայց կոնկրետ ձեր նշած անձի հետ չեմ շփվում»,- ասաց Ալիկ Սարգսյանը`նկատի ունենալով Հովհաննես Ղազարյանին:

Հիշեցնենք, որ Հովհանննես Ղազարյանն իր թեկնածություններն էր առաջադրել քաղաքապետի ընտրություններում, սակայն պաշտոնական քարոզարշավի մեկնարկից օրեր հետո ինքնաբացարկ հայտարարեց:

ՀՆելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031