Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյանը երեխաների հետ էր պաղպաղակ վաճառում (Տեսանյութ)

Մայիս 31,2015 18:27

Արդեն երրորդ տաին է, մեր գործընկերները` News.am լրատվական կայքի խմբագրական կազմը, երեխաների պաշտպանության օրվան նվիրված ակցիա է իրականացնում: Պատգամավորները, շոու բիզնեսի աստղերը, տարբեր բնագավառներից հայտնի մարդիկ պաղպաղակ են վաճառում: Ակցիան բարեգործական է: Պաղպաղակների վաճառքից գոյացած ողջ գումարը փոխանցվում է սահմանամերձ տարբեր գյուղերի երեխաների կարիքների համար:скачанные файлы

Նախորդ երկու տարիներին ակցիան իրականացվել է մանկական երկաթուղուն հարակից զբոսայգում: Այս տարի ակցիան իրականացվում էր Հյուսիսային պողոտայում: Առավոտյան ժամը 11. 00-ից այստեղ տոնախմբություն է`երգ, պար, խաղեր, ուրախ տրամադրություն:скачанные файлы
скачанные файлы

Առավոտից արդեն պաղպաղակներ են վաճառել «Ժառագություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հայտնի սպորտսմեններ Հռիփսիմե Խուրշուդյանը, Վահե Տեր-Մինասյանը, «Վիտամին» ակումբի Վաչեն, Արմուշը, Իրինա եւ Լուսինե Թովմասյանները:скачанные файлы

ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը պաղպաղակներ էր վաճառում իր երեխաների հետ: Այդպիսով նա իր վերաբերմունքն էր դրսեւորում այլ երեխաների, հատկապես, սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաների նկատմամբ, որոնց մանկությունը տարբերվում է մայրաքաղաքում բնակվող երեխաների մանկությունից: Նրանց մանկությունն այդքան էլ անհոգ չէ:скачанные файлы

скачанные файлыՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը միշտ էլ մասնակցում է այս ակցիային: Նա, իբրեւ նաեւ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր, կարծում է, որ որեւէ հնարավորություն`սահմանամերձ երեխաներին օգնելու համար, պետք չէ բաց թողնել:

Պաղպաղակ գնեց նաեւ ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն, որն իր երեխաների եւ կնոջ հետ էր եկել ակցիային: Բարեգործական նպատակի համար նա նվիրաբերեց քսան հազար դրամ:

Այլ մանրամասները`տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031