Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցքի բնակիչները բողոքում են  նախագահի եղբոր  դեմ

Մայիս 31,2015 20:18

Ամասիայի ու Աշոցքի գյուղացիները  պատրաստվում են նորից դուրս գալ բողոքի.  Aravot.am-ն այսօր բազմաթիվ ահազանգեր է ստացել այս տարածաշրջանի բնակիչներից առ այն, որ կաթ մթերող ընկերությունները հիմա  էլ հրաժարվում են գյուղացիներից կաթ գնել:

Պատճառը, ըստ նրանց, այն է, որ  վերջիններս սկսել են Չեռնոբիլից  Հայաստան ներկրված կաթի փոշի գնել: Գյուղացիների  պնդմամբ, այս դեպքում մեկ լիտր կաթ ստանալը մթերողների վրա նստում է  բավական էժան՝ 80 դրամ, իսկ գյուղացիներից իրենք պատրաստվում են հունիսի մեկից մեկ լիտր կաթը գնել 130 դրամով՝ նախկին 160 դրամի փոխարեն: Մեզ ահազանգած գյուղացիների բողոքելով, Չեռնոբիլից մեծ քանակությամբ կաթի փոշի է ներկրվել Հայաստան, ներկրողը, նրանց պնդմամբ ՀՀ նախագահի եղբայրն է:

Գյուղացիները վրդովված են,  որ սա վերջապես կքայքայի գյուղատնտեսությունը ու կստիպի գյուղացիներին արտագաղթել հայրենիքից: Նրանց վստահեցմամբ, կաթի փոշուց  ստացվող կաթնամթերքը կասկածելի որակ ունի:

Նշենք, որ նրանք  բողոքի դուրս կգան  վաղն առավոտյան  Աշոցքի կենտրոնում, վերջիններս  Աշոցք են հրավիրում նաեւ  գյուղատնտեսության նախարարին կամ այս  գերատեսչության այլ ներկայացուցիչների ու սպառնում հարցը չլուծելու դեպքում փակել միջպետական ճանապարհը:

Մանրամասներին՝ կանդրադառնանք վաղը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031