Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչն ու Քրիստիանը հաղթահարեցին նախնական արգելքը

Մայիս 31,2015 23:16

Երեկ՝ մայիսի 31-ին փոքր տրամաչափի հրացան, 50մ,  3 դիրքից` 40 կրակոց ծնկած, 40 պառկած և 40 կանգնած,  տղամարդկանց նախնական փուլին մասնակցել են  Հրաչ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը: Մասնակիցները բաժանված են եղել 2 խմբի, որտեղից մինչև 35-րդ տեղը գրավողները անցել են հաջորդ փուլ, այդ թվում՝ Քրիստիանն ու Հրաչը: 1-ին խմբում ուժերն  է չափել 62 մարզիկ, որտեղ Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը, խոցելով 1161 միավոր, գրավել է 27-րդ տեղը: 2-րդ խմբում մրցել է 63 մարզիկ, որոնցից Հրաչ Բաբայանը, խոցելով 1157 միավոր, գրավել է 34-րդ տեղը: Նրանք պայքարը կշարունակեն այսօր՝ հունիսի 1-ին:

Նույն վարժության (20+20+20 կրակոց) կանանց պայքարին մայիսի 29-ին մասնակցել է  Իրինա Լաուերը, սակայն նրան չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս է մնացել հետագա պայքարից:

Հայ հրաձիգները 3 դիրքից վարժությունից հետո կվերադառնան հայրենիք: Նրանք կժամանեն “Զվարթնոց” օդանավակայան հունիսի 1-ի գիշեր լույս 2-ի առավոտ՝  ժամը 04:40-ին:

Մրցման արդյունքներին կարող եք ծանոթանալ https://results.sius.com   և  https://www.issf-sports.org  կայքերի միջոցով:

Հ. Գ.

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի էր   ունենում  “Աշխարհի  գավաթ”,   որտեղ Հայաստանը ներկայացնում  են Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները, թիմը ղեկավարում էր ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: “Աշխարհի գավաթ”-ին մասնակցում էր 87 երկրի  901 մարզիկ: Խաղարկվում էր 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ, որոնց, ցավոք, մեր մարիկներին չհաջողվեց տիրանալ:

 

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031