Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան երեխաները մասնակցել են Օպերայի բակում կազմակերպված միջոցառումներին

Հունիս 01,2015 18:05

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Օպերայի բակային միջոցառումներին մասնակցելու էին եկել Գավառի և Վանաձորի մանկատների սաները:

Գունավոր կավճապատկերները, հեքիաթային հերոսները, զանազան խաղերն ու բարձր երաժշտությունը ուրախ տրամադրություն էին ապահովել մանկատան սաների համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամառային տոնի առթիվ մանուկներին շնորհավորելու նպատակով նույնպես այցելել էր Օպերայի բակ:

Շփվելով երեխաների հետ՝ նախարարը հետաքրքրվեց թե կավիճներով ինչ են նկարում երեխաները. ամառային արևից կարմրած թշերով երեխաները մեկը մյուսին հերթ չտալով պատմում էին նախարարին, թե ինչեր են նկարել, իսկ կավճային պատկերներում երեխաների մեծ մասը տուն էին նկարել և արև:

«Շատ գեղեցիկ տոն է, կարծում եմ, որ Հայաստանում մեր մանուկների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք կա և դա գալիս է մեր ընտանեկան ավանդույթներից: Այս տոնը ևս մեկ առիթ է հիշելու հատկապես այն երեխաներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են ծնողական ուշադրությունից դուրս և ունեն սոցիալական հոգածության կարիք: Կարծում եմ սա մեր ողջ հասարակության խնդիրն է, չնայած որ կառավարությունն անում է հնարավոր ամեն բան, երեխաների համար անհոգ մանկություն ապահովելու համար: Մի բան, սակայն, ակնհայտ է, որքան էլ, որ պետության կողմից լավ պայմաններ են ստեղծվում երեխաների համար, հնարավորինս մոտ ընտանեկանին, միանշանակ է, որ դա չի կարող փոխարինել ընտանիքի ջերմությանը և ընտանիքում՝ երեխաների խնամքին»,-իր խոսքում նշեց նախարարը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, ովքեր կարևորեցին նման միջոցառումներին խնամքի հաստատությունների երեխաների մասնակցությունը և ինտեգրումը հասարակությանը:

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը վաղ առավոտից նշում են նաև Խարբերդի և Մարի Իզմիրլյան մանկատներում, որտեղ նույնպես հյուրընկալվել են հեքիաթային հերոսներ, ծաղրածուներ, մանկական երգի և պարի համույթներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930