Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի երիտասարդները տոն էին դարձրել  փոքրիկ արարատցիների օրը (Ֆոտոշարք)

Հունիս 01,2015 22:16

Այսօր Արարատ քաղաքում Երեխաների պաշտպանության միջազգային օրը իսկական տոնի վերածվեց: Արարատի փոքրիկների համար ամբողջ օր տոնական էր: Առավոտյան քաղաքի իշխանությունների՝ քաղաքապետարանի եւ Մշակույթի տան կազմակերպած մեծ միջոցառումն էր, որի ընթացքում եղան երգեր ու պարեր եւ հետաքրքրաշարժ խաղեր:скачанные файлыскачанные файлы (1)скачанные файлы (2)

Օրվա երկրորդ կեսից Արարատի փոքրիկների համար միջոցառում էին պատրաստել Արարատի երիտասարդները՝ միջոցառման անվանը համահունչ՝ «Արարատի երիտասարդները՝ արարատցի փոքրիկների համար»: Կազմակերպիչները քաղաքում գործող «Զարգացման կենտրոն» կրթադաստիարակչական հ/կ-ն եւ «Արմինաշող» ՍՊԸ-ն էին:скачанные файлы (3) скачанные файлы (4) скачанные файлы (5) скачанные файлы (6) скачанные файлы (7) скачанные файлы (8) 11328871_893727420695284_965888553_nскачанные файлы (9)

Երիտասարդների ուղեկցությամբ եւ օգնությամբ փոքրիկները նկարեցին, աշխատեցին ձեռագործ պլաստիլինով, գուաշով, մասնակցեցին մրցութային համարների, պարեցին եւ միասին երգ սովորեցին:

Մանրամասները ֆոտոշարքում.

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930