Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիների ցույցի ժամանակ Անի Զախարյանն ու ՀՀԿ-ի տատիկը վիճեցին (Տեսանյութ) 

Հունիս 04,2015 12:20

Այս պահին կառավարության շենքի մոտ նաիրիտցիները նորից բողոքի ակցիա են անում: Միջադեպ տեղի ունեցավ Անի Զախարյանի եւ նաիրիտցիների միջեւ. Անի Զախարյանը ելույթ էր ունենում ի պաշտպանություն նաիրիտցիների, սակայն նաիրիտցիները դեմ էին, որ Անի Զախարյանը մասնակցի բողոքի ակցիային:

Nairitciner-2Անի Զախարյանի եւ ՀՀԿ տատիկի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ, մեկը մյուսի հասցեին լուտանքներ ու մեղադրանքներ էին հնչեցնում: ՀՀԿ տատիկը հայտարարեց, որ Անի Զախարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից է ուղարկված:

 

Նաիրիտցիները հայտարարեցին, որ իրենց որեւէ մեկի օգնությունը պետք չէ, որից հետո Անի Զախարյանն ու ՀՀԿ-ի տատիկը միմյանց հետ վիճելով հեռացան:

Նաիրիտցիները չեն համաձայնվում վարչապետի եւ էներգետիկայի նախարարի առաջարկին, որ սպասեն մինչեւ տարեվերջ: Նրանք պահանջում են իրենց աշխատավարձի պարտքերի մարումը 2 ամսվա ընթացքում:

Բողոքի ակցիային մասնակցող» նաիրիտցիներից մեկը Հովիկ Աբրահամյանին դիմեց ծննդավայրի բարբառով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930