Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիտամինի» Գարիկը էլեկտրաէներգիայի սակագնի մասին. «Մեր ժողովուրդը շռայլ է»

Հունիս 04,2015 21:12

«Վիտամին» ակումբի հումորիստ Գարիկ Պապոյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված լուրերին հետեւում է լրատվամիջոցներով ու ՀԷՑ-ի կողմից ներկայացված էլէներգիայի թանկացման հիմնավորումները անտրամաբանական է համարում:

«Ոչ մի արդարացի պատճառ չեմ գտել մեր կյանքն ավելի բարդացնելու: Մեր ժողովրդին միշտ համարել եմ շռայլ ժողովուրդ ու  կարծում եմ, որ նրանք պատրաստ են ավելին վճարել, եթե նրանք համարում են, որ արժանի է: Իսկ այս դեպքում, կարծում եմ՝ ինչ-որ բան այն չէ»,- ասաց Գարիկ Պապոյանը:

Անդրադառնալով ՀԷՑ-ի շռայլություններին, ուռճացված, անտրամաբանական ծախսերին՝ հումորիստը կարծիք հայտնեց, որ իրադարձությունների փոփոխություն կլինի, եւ ՀԷՑ-ի այդ ծախսերը չեն անդրադառնա սակագնի վրա. «Հույս ունեմ, որ մեր իշխանությունները չեն ուզում, որ մեր ժողովուրդը վատ ապրի, քան ապրել է: Եվ հուսով եմ, որ իշխանությունները ամեն ինչ ուզում են անել, որ ե՛վ ժողովրդի կյանքը շտկվի, ե՛ւ ժողովրդի վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ շտկվի»:

Մեր դիտարկմանը, թե տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարում մեծ դեր ունեցան նաեւ հայտնիները, կմիանա՞ք այս պայքարին, ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց չեմ կարծում, որ ամեն խնդիր լուծվում է  նույն բանաձեւով: Ինձ թվում է ամեն խնդիր յուրահատուկ մոտեցում է  պահանջում: Երբ կողմնորոշվեմ՝ իմ մոտեցման որ ձեւը կարող է օգուտ բերել այս հարցին, անպայման կանեմ»:

Թե էլեկտրանէերգիայի սակագնի բարձրացման պայքարում ինչ մոտեցում է, ըստ նրա, պետք, դժվարացավ ասել. «Պայքարելու տարբեր ձեւեր կան, չգիտեմ՝ որ պայքարի մասին է խոսքը գնում, բողոքի ակցիաները ժողովրդի առաջին ռեակցիան եմ համարում, գուցե ավելի շատ ժամանակ է պահանջվում այս խնդիրը լուծելու համար, կտեսնենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930