Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն Երևանում. քննություն է տարվում՝ պատճառները պարզելու ուղղությամբ

Հունիս 05,2015 22:04

Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակիչ Արտակ Հարությունյանի մահվան պատճառները։

2015թ հունիսի 5-ին՝ ժամը 11:25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնից հաղորդում է  ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից մարդ է նետվել, որի հետևանքով մահացել է:

Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը, ով Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ է, 41 տարեկան։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնասպանություն գործելու պատճառները։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և  հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930