Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Տաբուներ չկան, պետք է բոլորի հետ համագործակցել»

Հունիս 06,2015 17:45

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը հունիսի 6-ին գումարեց իր առաջին ժողովը: Ժողովի ընթացքում հասարակական-քաղաքական միավորման անդամ կազմակերպությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարները ստորագրեցին նախաձեռնության ձեւավորման մասին համաձայնագիրը:

Ժողովից հետո Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե հնարավո՞ր չէ համախմբվել այլ ուժերի հետ, նա պատասխանեց. «Մենք համախմբման կողմնակից ենք, մենք բոլորին դիմում ենք համախմբման կոչով, մենք առաջարկում ենք ձերբազատվել ամեն մեկս մեր ամբիցիաներից, համախմբվել, ազգի խնդիրները լուծել: Մենք ոչ ոքի դրական նախագծերը չենք փնովում»:

Հարցին, թե կարող է համախմբվե՞լ Նիկոլ Փաշինյանի հետ, որը նրան շատ  է քննադատում, ՕԵԿ առաջնորդը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի հետ պատգամավորները շատ լավ էլ համագործակցում են: Եվ ընդհանրապես տաբուներ չկան, պետք է համագործակցել բոլորի հետ: Այո՛, իմ հասցեին քննադատություններ եղել են, մի մասը եղել է հիմնավոր, մի մասը եղել է անհիմն, բոլորս էլ ունեցել ենք մեր թերությունները, սխալները, հիմա մենք եկել ենք եզրահանգման, որ ազգին անհրաժեշտ է համախմբում՝ կիրթ, գրագետ, բանիմաց մարդկանցով մենք պետք է կարողանանք համախմբվել եւ մեր հայրենիքն այս ծանր վիճակից դուրս բերել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Քսանհինգ տարի ,,ազգի հարցերն է լուծում,, և օրեցօր ապականում երկիրն ու քաղաքական դաշտը` կատարելով իշխանական պատվեր…
    Բոլոր ընտրություններից առաջ փորձում է իրեն ,,վաճառել,, առավելագույն թանկ գնով, որը ժողովրդի վրա է թանկ նստում…
    2008 թ.-ին էլ նույն ոճով ստեղծեց ,,Քաղաքացիական շարժում հանուն նոր Հայաստանի,, միավորումը և իրեն ընդդիմադիր հռչակելով միացավ մարտիմեկյան կազմակերպիչներին….
    …և ահա նրա կառուցած նոր Հայաստանը…
    Այժմ էլ` ,,Հայկական վերածնունդ,, աճպարարությունը, թող պատասխան տա նախորդ շարժմանը միացած և աշխատանքից զրկված մարդկանց ճակատագրի համար…
    Խնդրանքների դեպքում նույնիսկ ուշադրության չի արժանացնում, ազգի հարց լուծողին նայեք…
    Մեծագույն ա ճ պ ա ր ա ր ….!!!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930