Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթեւոսյան. «Երթի ողջ ընթացքում մենք ապահովելու ենք հեծանվորդների անվտանգությունը»

Հունիս 06,2015 20:18

Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի բարձրացման այսօրվա երթը էապես տարբերվում էր սովորական երթերից: Նախաձեռնության մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով անցնելու էին հեծանիվներով, ինչը կարող էր վտանգավոր լինել:

Aravot.am-ը «Ազատության» հրապարակում հերթապահություն անող ոստիկաններից հետաքրքրվեց, թե իրենք այդ ուղղությամբ ինչ-որ բան անելո՞ւ են: «Հեծանվային երթի մասնակիցներին մենք տրամադրել ենք հատուկ կարգախումբ երթի սկզբից մինչեւ վերջ հեծանվորդների անվտանգությունն ապահովելու համար՝ նախապես իրենց ընտրած, բայց մեր կողմից ճշգրտումներ արված երթուղում: Իրենց ընտրած երթուղու Սարյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի հատվածում ճանապարհային երթեւեկության կանոններով խախտում էր կատարվելու: Այդ պահը մասնակիցների հետ ճշտել, պայմանավորվել ենք, իրենք էլ ընդունել են», – պատասխանեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթեւոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930