Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդավանում վթարի ենթարկված մոսկվացի  մոտոցիկլիստի վիճակը  ծանր է

Հունիս 06,2015 21:03

Ներկայումս Նոյեմբերյանի  բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվում ՌԴ քաղաքացի, Մոսկվայի բնակիչ Պավել Անատոլիի Կուլիկովը: 45-ամյա մոտոցիկլիստը այսօր միջպետական ավտոճանապարհին, Բերդավան գյուղի տարածքում վթարի է ենթարկվել: Կուլիկովը ժամը 15.30-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով, անգիտակից վիճակում: Ներկայումս  քննիչները դեպքի վայրում քննություն են կատարում:

Մեր տեղեկություններով՝ վթարին, բացի մոտոցիկլից,մասնակից է եղել եւս 2 մեքենա, որից մեկը Բերդավանի հարեւան Կողբ գյուղի բնակչի վարած «Մերսեդես» է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930