Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդ. «Չորս անգամ նույն երթուղայինով մարդկանց բերեցին»

Հունիս 07,2015 22:20

28/21 ընտրատեղամասում լուրջ խախտումներ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թրասփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության դիտորդ Գեւորգ Սերոբյանը:

Նրա խոսքերով` կասկածելի էր միայն այն, որ ութ համարի երթուղայինով չորս անգամ մարդկանց ընտրատարածք բերեցին. «Մինչեւ կեսօր չորս անգամ նույն երթուղայինով մարդկանց բերեցին: Հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց, որ ինքն իրավասու է եւ պարտավոր է պահպանել օրենքը միայն ընտրատարածքում, իսկ ընտրատեղամասից դուրս դա իր իրավասությունների մեջ չի մտնում»:

Vachagan Enoqyan

Վաչագան Ենոքյան

28/21 ընտրատեղամասի նախագահ Վաչագան Ենոքյանն ասաց, որ ընտրատարածքը մեծ է, հարեւանները հավաքվում են մեքենա են վերցնում եւ գալիս են ընտրության. «Հնարավոր է` չորս հոգով գան, հնարավոր է` հինգ հոգով: Դա չի նշանակում, որ նրանց բերել են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930