Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատում ընտրողների կեսն էլ չի քվեարկել

Հունիս 07,2015 22:38

Արտաշատում ժամը 20.00-ին ավարտվել է քաղաքապետի ընտրության գործընթացը: Այժմ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներն ամփոփում են տվյալները: Նախնական արդյունքները պարզ կդառնան առաջիկա մեկ-երկու ժամերի ընթացքում:

Aravot.am-ի հետ զրույցում թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ այս ընտրատարածքում ընտրողների թիվը 20995 է, որից ընտրությանը մասնակցել է 10245-ը՝ ընտրողների 48 տոկոսը:

Այս պահի դրությամբ հանձնաժողովը ստացել է ընդամենը մեկ՝ 17/5 ընտրատեղամասից արձանագրություն: Արմեն Մարգարյանի փոխանցմամբ՝ այս ընտրատեղամասում ընտրողների թիվը 530 է, որից մասնակցել է ընտրությանը 298-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Արգամ Աբրահամյանին «կողմ» 290-ը, «դեմ»՝ 3 «անվավեր»՝ 4:

Մեր հարցին արդյոք ընտրությունների անցկացման պրակտիկայում մասնակցության այս ցուցանիշը համարվում է բա՞րձր, ցա՞ծր թե՞ միջին, պարոն Մարգարյանը խուսափեց պատասխանել՝ նշելով, որ նորմալ ընտրություն է եղել և ինքը ներկայացնում է միայն տվյալներ՝ առանց վերլուծությունների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930