Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային միջոցառում Ամստերդամում

Հունիս 08,2015 19:55

Հունիսի 7-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքի «Մյուզիկխըբաու» և «Պոդիում Մոզաիկ» համերգասրահներում տեղի ունեցան Երևանից ժամանած Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի համերգները` համապատասխանաբար «Հայաստան. Արևելք և Արևմուտք» և «Գյուրջիևի և Կոմիտասի երաժշտությունը» խորագրերով:

Համերգներն անց են կացվում ս/թ. մայիսի 30-ից հունիսի 23-ն Ամստերդամում անցկացվող «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում: Վերջինիս Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մասնակցությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Համերգներին կատարվեցին Կոմիտասի, Նարեկացու, Ջիվանու, Գյուրջիևի գործերը՝ անսամբլի գործիքային մեկնաբանությամբ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930