Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը Նիկոլ Փաշինյանին մասին. «Չծառայեց բանակում… թաքնվեց օտար դեսպանատանը»

Հունիս 10,2015 19:30

Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը, ի պաշտպանություն մարզպետի, նոր հայտարարությամբ է հանդես գալիս: Aravot.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ մարզպետին ուղղված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթներին ու այդ ելույթներից վրդովված՝ պատգամավորին հիշեցրեց իր քաղաքական կենսագրությունը:

«Իշխանության պայքարում որոշակի ընդդիմադիր ուժեր ու գործիչներ փորձում են ստեղծել իրականության հետ ոչ մի աղերս չունեցող կարծիք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին: Աժ-ում հնչած ելույթները, որակումները Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի կողմից ոչ միայն հիմնազուրկ են, այլեւ անարժեք այն պատճառով, որ հարցադրումների հեղինակները անընդհատ կրկնում են մտքեր, որոնք իրավական իրականության մեջ ստացել են իրենց պատասխանները կամ էլ իրավական բացահայտման փուլում են: Ինչո՞ւ այդ գործիչները չեն խոսում Սյունիքի մարզում ընթացող սոցիալ-տնտեսական զարգացումների, կառուցվող գործարանների ու բժշկական կենտրոնների, զարգացող անասնապահության եւ նոր ծրագրերի իրականացման մասին:

Որովհետեւ անհիմն ու անպատասխանատու հայտարարություններ անող այդ երկու վայ գործիչներին հետաքրքրում են ոչ այնքան մեր երկրի ու Սյունիքի ներկան ու ապագան, որքան իշխանության ներկայացուցիչերի հասցեին քննադատություն հնչեցնելը: Այդ քննադատությունը հնչեցնում են տարիներ շարունակ՝ առանց հիմնավորման ու փաստի:

Ներկայացնեմ նրանց իրական կերպարը: Այն ժամանակ, երբ յուրաքանչյուր հայի համար ազգային պաշտպանության խնդիրը գերակա էր, պարոն Փաշինյանը չծառայեց հայոց բանակում, նույնիսկ բարձրագույն կրթություն չստացավ: Չստուգված տվյալների համաձայն, նա հեռացվել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղից, բնականաբար, այդ գործչի համար թշնամի են բոլոր հայրենասերները ու հայրենիքի ու հայի համար մարտնչողները: Զավեշտալի է նրա քաղաքական կենսագրությունը; Քաղաքական դաշտում նա հայտնվեց Լեւոն Տեր Պետրոսյանի հովանու ներքո, բայց անմիջապես հեռացավ նրանից, մարտի մեկին հրահրեց ընդհանուր ուժայինների հետ եւ թաքնվեց օտար դեսպանատանը: Հրահրումների համար դատապարտվեց՝ «չընդունելով» իր մեղքը եւ խնդրեց համաներմամբ ազատ արձակել իրեն: ՀԱԿ-ի հետ դարձավ պատգամավոր, բայց որոշ ուժերի ներքո լքեց ՀԱԿ-ը, հիմա էլ իր շուրջ համախմբած ազնիվ երիտասարդների հետ ծրագրում է նոր քաղաքական ավանտյուրա»,- ասաց մարզպետի խորհրդականը:

Առաջիկայում կներկայացնենք նաեւ Նիկոլ Փաշինյանի արձագանքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ո՞ր իրեն հարգո՛ղ մարդը,հայը կամ ազատամարտիկը Լիսկայի խորհրդական կդառնա: Իբր էդ մարդը ի՞նչ է անում,որ մի հատ էլ «խորհրդական» ունի:

    Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել, բայց հիմա (այլ կերպ) ծառայում է ԱԶԳԻՆ: Իսկ ու՞մ են պետք «բանակում ծառայածներն» ու ԲՈՒՀԻ դիպլոմ/կոչում գնածնե՛րը,որ հիմա ԹԱԼԱՆՈՒՄ են ազգին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930