Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խաղերի բացման շքերթում մեր պատվիրակությունն անցավ սուլոցների ներքո

Հունիս 12,2015 22:35

Բաքվի Օլիմպիական մարզասրահում կայացավ Եվրոպական 1-ին խաղերի բացման արարողությունը:

Մինչ հարեւան հանրապետության քաղաքական ու մարզական ղեկավարները Եվրոպային փորձում են համոզել իրենց խաղաղասիրական տրամադրությունների մասին, Հայաստանի յոթ հոգանոց խումբը մեր Եռագույնի դրոշակակիր, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ղեկավարությամբ շքերթն անցավ հանդիսականների սուլոցների ուղեկցությամբ, «Ադրբեջան» վանկարկումներով:

Հետաքրքիր է նաեւ այն, որ արարողության գեղարվեստական բաժնում հնչեց նաեւ հայկական երաժշտություն՝ «Վարդ սիրեցի՝ փուշ դառավ» հանրահայտ երգի մեղեդին, որը ադրբեջանցիները ներկայացնում են որպես իրենց մշակույթ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930