Լրահոս
Օրվա լրահոսը

11 դպրոցի նվերը՝ Անդրանիկ Մարգարյանին ու Մոնթեին. դպրոցականները «Անուշ» օպերան են բեմադրել (տեսանյութ)

Հունիս 13,2015 13:12

Երեկ՝ հունիսի 12-ին, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, թիվ 11 դպրոցի երգչախումբը բեմադրել էր «Անուշը»՝ նվիրելով այն նախկին վարչապետին եւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին:

IMG_1636«Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ, Վո՜ւշ քու սերին, քու յարին»,- այսպես 3-9-րդ դասարանի աշակերտները դպրոցական բեմում ներկայացնում էին Անուշի ու Սարոյի պատմությունը:

IMG_1628Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, մեր հարցին, թե ինչո՞ւ եք որոշել հենց «Անուշը» բեմադրել՝ որպես նվեր 2 ազգանվեր գործիչներին՝ պատասխանեց. «Հովհաննես Թումանյանն ապրում է դարերով եւ այսօր էլ ապրում է: Նա մեր սիրելի գրողներից է: Մենք երեխաներին հնարավորություն տալով Թումանյանի ստեղծագործություններին ավելի լավ ծանոթանալու՝ կերտում ենք նոր թումանյաններ: Թումանյանը չափից ավելի հասկանալի եւ սիրելի է եղել թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Միջոցառումը նվիրված է Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան եւ Մոնթե Մելքոնյանի մահվան օրվան: Երկու մեծություններ, որոնք շատ հարազատ են մեր դպրոցի համար: Երկու մեծություններ, ովքեր Թումանյանի կենդանության օրոք եթե  ապրեին, անպայման Թումանյանը կգնահատեր նրանց մեծությունը, նրանց հայրենասիրությունը, ժողովրդական լինելը: Այդ երկու կերպարներն էլ, ինչպես Թումանյանը, որքան պարզ են եւ հասարակ, այնքան խորն են եւ փիլիսոփա: Այդ պատճառով որոշեցինք այսօր համատեղել երեքին միասին»:

Միջոցառման կազմակերպիչը երգ-երաժշտության խմբակի ղեկավար Սիրանույշ Ասլանյանն էր: Ըստ տնօրենի, նման միջոցառումները երեխաներին ավելի շատ են հղկում, քան սովորական 45 րոպեանոց դասերը. «Երեխան նախ ծանոթանում է ամբողջ սցենարին, գործին, հետո իր դերակատարումն է անում եւ բեմ է բարձրանում: Այդ տարիքում «Անուշ» բեմադրելը համարձակություն է, եւ եթե աստվածատուր շնորհք ունեն երեխաները, բացահայտվում են ուսուցչի կողմից»:

Ռուզաննա Ազիզյանն ասաց, որ իրենք եղել են պանթեոնում, միջոցառումից հետո կայցելեն նաեւ Եռաբլուր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930