Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չեք ուզում ռադներդ քաշեք, էնպես կանենք, որ ուրիշ ձեւի  ռադ քաշեք».գյումրեցի ազատամարտիկ (Տեսանյութ)

Հունիս 13,2015 21:57

Այսօր  Գյումրիում  «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ բավական էմոցիոնալ ելույթ ունեցավ գյումրեցի ազատամարտիկ, մտավորական Իշխան Բեբուրյանը:

Ազատամարտիկն ասաց, որ  վերջին անգամ Թատերական հրապարակում ելույթ է ունեցել 1988 թվականին, երբ հայ ժողովուրդը պատրաստ էր կռվի, պայքարի եւ այսպես ընկճված չէր, ինչպես հիմա: «Ոչինչ, նույն ժամանակը գալիս է մի ամիս հետո, 10 օր հետո, երկու ամիս հետո, բայց կտեսնի այս ռեժիմը, եւ ժողովուրդն էլ կհասկանա, որ հերիք է, պետք է ոտքի կանգնել: Հերիք է մենք ինչքան լսեցինք նրանց, հերիք է ինչքան թուղթ կերցրեցին մեզ, հերիք է ինչքան թուղթ գրել տվեցին, էսօր շատ վրդովված եմ, իրոք, երբ երկու-երեք անգամ գալիս ենք, թատրոնի տնօրինությանը ուզում ենք դիմել, տեղում չէ,  կամ տեղում է, չենք կարող տրամադրել մենք էլեկտրաէներգիա, որովհետեւ իրենց սեփականն է դա: Դուք իրավունք չունեք, ժողովուրդ, դա օգտագործելու, որովհետեւ ուզեն 59 դրամ կդարձնեն, վաղը մյուս օր 590 դրամ, եւ մենք ձայն չենք հանի, նորից կգնանք տուն կհասնենք, ճանապարհին մի քանի հոգի հավաքվեցին, կհայհոյեն իշխանությանը, Սերժին, մյուսներին… Ժողովո՛ւրդ, պետք չէ հայհոյել, պետք է պայքարել, ամենակարեւոր բանը դա պայքարն է»,- ասաց ազատամարտիկը:

Այնուհետ նա անդրադարձավ իր ձեւակերպմամբ ռեժիմի կեղտոտ խաղերին, որի արդյունքում Շանթ Ոսկերչյանին չթողեցին Հայաստան: Ազատամարտիկը հիշեցրեց նաեւ քաղբանտարկյալ  Շանթ Հարությունյանին: Իշխան Բեբուրյանն ասաց, որ կալանավայրը  կառավարության անդամների տեղն է, նրանց պետք է նստեցնեն քաղբանտարկյալների փոխարեն: Նա նեղվեց, որ անցնում է փողոցներով, դատարկություն է, բայց, նրա հաշվարկներով, եթե  Գյումրիում 50-60 հազար բնակիչների 10 տոկոսը ոտքի ելնի,  արդեն արդյունքի կհասնեն: «Ժողովո՛ւրդ, հերիք է քնենք, ով աշխատանքն ունի, վաղը կկորցնի: Սա մեր տունն է, ոչ թե նրանց տունը, թող ռադները քաշեն, եթե չեն ուզում քաշել, մենք էնպես կանենք, որ նրանք ռադները կքաշեն, բայց ուրիշ ձեւի ռադ կքաշեն, կամ չեն քաշե, չեն  հասցնի…»:

Մանրամասները՝ տեսանյութում:՝

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930