Լրահոս
Օրվա լրահոսը

 Գյումրու հանրահավաքի ժամանակ դարձյալ հիշեցին Քիմ Քարդաշյանին (Տեսանյութ)

Հունիս 13,2015 22:18

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում  «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» Շիրակի մարզի պատասխանատուն` Արամ Հակոբյանը, հիշեց հայազգի հեռուստաստղին: «Ես հիշում եմ, որ ապրիլի 7-ին, երբ ամբողջ ազգը վայրենի հրճվանքով դիմավորում էր Քիմ Քարդաշյանին, այդ նույն օրը նույն ժամին ձերբակալում էին Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա ընկերներին, այդ նույն պահին բոլորը վայրենի հրճվանքով, կիսադատարկ ժպիտները դեմքերին՝ դիմավորում էին Քիմ Քարդաշյանին…Ես նրա դեմ ոչինչ չունեմ, սիրելի՛ ժողովուրդ, մարդու, որը ընդամենը  հայտնի է իր բարեմասնությունները ուրիշներին ցույց տալու հանգամանքով ընդամենը, բայց ձերբակալում էին ազգանվեր, ազգային, կյանքը հայրենիքին տալու պատրաստ հերոսին»,- ասաց Արամ Հակոբյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Վարդան Հակոբյանն էլ մեկ անգամ եւ նշեց, որ վիճակը օրհասական է, շտապ եւ արմատական փոփոխություններ են պետք: Նա ասաց, որ «Հիմնադիր խորհրդարանի» վրա չի ազդում ո՛չ անձրեւ, ո՛չ ամպրոպ, ո՛չ Բերձոր, ո՛չ դանակահարություն, քանի որ իրենք ունեն որոշում. երկիրի ազատագրումը:  Ըստ նրա՝ քաղաքացիական անհնազանդությունն է երկրի ազատագրման ճանապարհը, իսկ ե՞րբ են դա իրագործելու, Վարադան Հակոբյանն ասաց, որ օրը չեն ասելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930